News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարան ներկայացված նոր զեկույցի տվյալներով՝ անհավատ մարդիկ դաժան խտրականության են ենթարկվում աշխարհի 85 երկրում: Զեկույցը կազմած Միջազգային հումանիտար եւ էթիկական միությունը (IHEU) նշում է, որ վերջին 12 ամիսների տվյալներով՝ անհավատներին հետապնդում են առնվազն 7 երկրում՝ Հնդկաստանից եւ Մալայզիայից մինչեւ Սուդան եւ Սաուդյան Արաբիա, փոխանցում է BBC-ն: 

«2017 թվականին մտքի ազատության մասին» կազմակերպության զեկույցում որեւէ հավատի չհետեւող մարդկանց «դաժան խտրականության» դեպքեր են արձանագրվել 85 երկրում:

Այս երկրներից յոթում՝ Հնդկաստանում, Մավրիտանիայում, Մալայզիայում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Սուդանում եւ Մալդիվներում անհավատներին «ակտիվորեն հետապնդում» են, պնդում են զեկույցի հեղինակները:

Իրավիճական ամենից վատ է IHEU-ի փորձագետների կողմից իրեն որեւէ կրոնի հետեւորդ չհամարող մարդկանց համար վտանգավոր համարվող 85 երկրից 30-ում. այնտեղ վերջին 12 ամսում կոպիտ խախտումներ են գրանցվել: Դա կարող է լինել աստվածանարգության կամ կրոնին վիրավորելու մեջ կասկածվողների արտադատական հաշվեհարդար, իշխանությունների կողմից ճնշումներ կամ նույնիսկ նրանց անհետացում:

Զեկույցում նշվում է, որ այս 30 երկրից 12-ում հավատուրացությունը՝ կրոնափոխությունը կամ դրանից հրաժարվելը մահապատժով է սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ