News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, 91 կողմ, 7 դեմ ձայներով ընդունվեց «Վերահսկիչ պալատի 2018-ի տարեկան ծրագիրը հաստատելու մասին նախագիծը: «Ելք» խմբակցությունը դեմ քվեարկեց փաստաթղթին:

Նշենք, որ Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի նախագծում առանձնացված են մի շարք ոլորտներ, որտեղ նախատեսվում է իրականացնել համալիր ուսումնասիրություն: Մասնավորապես, այնտեղ ընդգրկվել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, Բնապահպանության նախարարությունը, ինչպես նաեւ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ԵՏՄ հանձնաժողովը, դատարանը եւ ԵՏՄ անդամ երկրների ներմուծման մաքսատուրքերը: 

Խորհրդարանում ընդունվեցին նաեւ նախորդ օրերին քննարկված մի շարք օրենքների նախագծեր, որոնց մեծ մասն ընդունվեցին միաձայն:

Մասնավորապես, առաջին ընթերցմամբ ընդունվեցին հետեւյալ օրինագծերը.

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների մասին,

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխությունների մասին,

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխությունների մասին,

«ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթները,

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխությունների մասին օրենքի նախագիծը եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը,

«ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը,

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը,

«Հաշվեքննիչ պալատի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը,

«Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը,

«Հանրագրերի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Վերջինս պետք է ընդունվեր ԱԺ պատգամավորների թվի առնվազն 3/5-րդով: Այն ընդունվեց միաձայն՝ 98 կողմ ձայներով:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների մասին օրենքի  նախագիծը, «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխությունների մասին օրենքի նախագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ