News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 06
USD
405.7
EUR
402.62
RUB
6.8
Տեսնել լրահոսը

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձել է ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի` աղքատության մասին աղմուկ հանած հայտարարություններին, առաջարկելով ակցիա սկսել` պահանջելով, որ պատգամավորը վայր դնի մանդատը։

Կարեն Քոչարյանը Facebook-ի իր էջում գրել է հետեւյալը.

«Մի հատ էքսպերիմենտ եմ ուզում անել: Ուզում եմ հասկանալ Ֆեյսբուքի ռեակցիան զուտ ֆուֆլո է եւ գոլորշի թողնելու միջոց, թե իրական կյանքի վրա որեւէ ազդեցություն, այնուամենայնիվ, ունի:

Սկսում ենք ակցիա, որով պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը: Կարծում եմ ակցիան բացատրության կարիք չունի: Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հոգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձեւավորել մեր օրենսդրական դաշտը:

Համարեք այս գրառումը ակցիայի ստարտ»:

Հիշեցնենք, որ օրերս Հակոբ Հակոբյանը հայտարարել էր, որ թանկացումը չի վնասի աղքատներին, որովհտեւ նրանք գումար չունեն եւ առանձնապես շատ բան չեն կարողանում գնել: «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից: ... Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»,-ասել էր նա:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ