News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, անցկացվել է Մխիթարյան միաբանության  Վենետիկի  Սուրբ  Ղազար  կղզի  մուտք  գործելու  300  ամյակին  նվիրված  գիտաժողով:

Գիտաժողովը կազմակերպվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ: Լրագրողների հետ զրույցում ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը նշեց, որ նմանատիպ գիտաժողովներ իրենք կազմակերպում են տարբեր թեմաներով:

«Մխիթարյան միաբանության թողած գիտական ժառանգությունն անգնահատելի է: Մշակութային  արժեքները համազգային են` անկախ նրանից, թե աշխարհի որ հատվածում են գտնվում,  պետք է հանրահռչակել այն: Եվ մենք միաբանությունը դիտարկում ենք որպես պատմական արժեք եւ պարտավոր ենք պահպանել նրանց թողած գիտական ժառանգությունը»,-ասաց  ՊՈԱԿ տնօրեն Արա Թարվերդյանը:

Գիտաժողովին զեկույցով հանդես եկավ նաեւ Վենետրիկի Մխիթարյան  միաբանության  Հայր  Սերոբ  վարդապետ Չամուռլյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նման միջոցառումները կարեւոր են նախ եւ առաջ նոր սերնդի մեջ ինքնագիտակցությունն ավելացնելու համար:

«Մենք սովորական փոքր ազգ չենք, այսօր կարող է՝ թվով փոքր ենք համարվում, բայց մենք հսկա ազգ ենք, դա պիտի գիտակցենք, զարգացնենք եւ գերազանցենք ինքներս մեզ: Շատ կարեւոր է հայապահպանությունը, սակայն ոչ թե մեկ հային վերցնես ու պահպանես թանգարանում, այլ ամբողջական հային վերականգնումն է եւ վերարտադրումը ժողովուրդների մեջ, որովհետեւ մենք որպես քաղաքակրթություն շատ բաներ ունենք բացահայտելու»,- ասաց Հայր  Սերոբ  վարդապետ Չամուռլյանը:

Նշենք, որ այսօր ժամը 15:30-ին էլ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց  թանգարանում կբացվի «Կղզյակ, որ մեզ ետուր արև» խորագիրը կրող ցուցահանդեսը: Կներկայացվի Վենետիկում Մխիթարյանների նախաձեռնությամբ տպագրված 15 անուն գիրք՝ «Հուշիկք», «Այրարատ», «Սիսական», «Աշխարհագրություն չորից մասանց աշխարհի» և այլն, Քյոթահիայի /Կուտինա/ հախճապակե իրեր:

Կցուցադրվի նաև մեծանուն  գրող Ավետիք  Իսահակյանի տուն թանգարանի հավաքածուից մի պատառիկ` Մխիթարյաների` Իսահակյանին նվիրած   հուշամեդալը, Իսահակյանի երկու լուսանկար՝ Մխիթարյան հայրերի հետ Մխիթարյան միաբանությունում, Ղ.Ալիշանի մակագրությամբ իր լուսանկարը, որը նվիրել է  Իսահակյանին: Գրականության և արվեստի  թանգարանի հավաքածուից`  Մխիթարյան միաբաններից  Ղ.Ալիշանի ինքնագիրը, Արսեն Բագրատունու լուսանկարը (գրավյուրա) և  օրագիրը  (բնօրինակը): Միաբանության  բազմաբեղուն գործունեության մասին կպատմեն նաև Երևանում գործող Մխիթարյան ճեմարանի տրամադրած լուսանկարները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ