News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Ռոսսելխոզնադզորը կալանանել է Հայաստանից բերված մոտ 500 կգ ձկնկիթը:

Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ռոսսելխոզնադզորի Մոսկվայի, Մոսկվայի եւ Տուլայի մարզերի վաչությունը «Վնուկովո» օդանավակայանի «Վնուկովո Կարգո» ԲԲԸ բոլոր ժամանակավոր պահեստարաններում կասեցրել է Հայաստանից մատակարարված 492 կգ իշխանի կարմիր ձկնկիթի փաստաթղթերի ձեւակերպումը:

«Անասնաբուժական ստուգում կատարելիս պարզվել է՝ անասնաբուժական սերտիֆիկատում նշված քանակության (41 տեղ/900 կգ) անհամապատասխանություն ապրանքափոխադրման բեռնագրում (41 տեղ/640 կգ) նշված քանակությանը, անասնաբուժական սերտիֆիկատում նշված պահպանման եւ տեղափոխման ջերմաստիճանի անհամապատասխանություն մակնշման ապրանքանշանի վրա նշվածին, մակնշման ապրանաքանշաններում տեղեկություն չկա, որը պահանջում է ԵՏՄ «Ձկան եւ ձկնարտադրանքի անվտանգության մասին» Տեխնիկական կանոնակարգով»: 

Բեռը կալանվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ