News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ  Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: 

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշվել է, որ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2017»-ը հյուրընկալել է շուրջ 4000 մասնակիցներ եւ հյուրեր աշխարհի 23 երկրներից: «Սեւան Ստարտափ Սամմիթ 2017»-ի ընթացքում փակված գործարքների գումարը գերազանցել է 200 հազար դոլարը, իսկ մրցանակային ֆոնդը գերազանցել է նախատեսված 40 հազարը եւ հասել 50 հազար դոլարի։

Սամմիթի ընթացքում ստարտափներով հանդես եկող թիմերը հնարավորություն են ունենում օրեր շարունակ շփվել, ծանոթանալ ինչպես միմյանց, այնպես էլ Հայաստանից եւ արտերկրից հրավիրված տարբեր ձեռնարկատերերի, մասնագետների եւ բանախոսների, բարձրակարգ ծրագրավորողների եւ ներդրողների հետ:

2018թ.-ին Սամմիթը նախատեսում է ընդլայնել իր աշխարհագրությունը եւ մի շարք միջոցառումներ անցկացնել աշխարհի տարբեր երկրներում՝ «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» անվանմամբ։

Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է միջոցառման անցկացումը եւ ընդգծել, որ կառավարությունը պատրաստ է տարբեր հարցերում կազմակերպիչներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ