News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` դեկտեմբերի 8-ին, զինված  խմբի գործով նիստին հետազոտվում են գործում առկա ապացույցները: Երբ մեղադրող Գեւորգ Սարգսյանը հրապարակում էր գործում առկա փաստաթղթերի անունները, ամբաստանյալներից Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարությամբ հանդես եկավ. «Միջնորդում եմ՝ դատավարական այս փուլը բաց թողնել, քանի որ գոյություն չունի փաստաթղթերի վերնագրերի հրապարակման փուլ: Պետք է հրապարակվեն ամբողջությամբ այն փաստաթղթերը, որոնց հետագայում մեղադրողն անդրադառնալու է իր մեղադրական ճառում»,-ասաց Հայկ Ալումյանը:

Պաշտպանի այս պնդմանը մեղադրողն հակադարձեց՝ նշելով, որ ինքը հրապարակում է գործում առկա փաստաթղթերը եւ վերնագիր հասկացություն գոյություն չունի. «Երբ ամբողջությամբ եմ հրապարակում՝ դժգոհում եք, երբ հակիրճ՝ էլի եք դժգոհում: Եթե կարիք կա, կարող եք միջնորդել, ես էլ ամբողջությամբ կհրապարակեմ»:

Որից հետո Հայկ Ալումյանը մեղադրողին սկսեց բացատրել՝ ինչպիսին է գործում առկա իրեղեն ապացույցների հետազոտման կարգը եւ ինչպիսին է փաստաթղթերի հետազոտման կարգը. «Երբ իրեղեն ապացույցներն են հետազոտվում, գիտենք, որ կարող ենք մոտենալ, անհրաժեշտության դեպքում նաեւ շոշափել, իսկ հիմա փաստաթղթերն ենք հետազոտում եւ Դուք միայն վերնագրերն եք կարդում, սա էլ հո իրեղեն ապացույց չէ, փաստաթղթեր են, սրանք հո չեն  հոտհոտում կամ շոշափում,  հրապարակում են ամբողջությամբ, որպեսզի հասկանալի լինի՝ ինչի մասին է խոսքը»:

Հայկ Ալումյանը կոչ արեց դատարանին եւ մեղադրողին դատավարությունն «աբսուրդի» չվերածել: Հայկ Ալումյանը նաեւ դիմելով մյուս ամբաստանյալներին ու նրանց պաշտպաններին, նշեց. «Փորձ է արվում մեր միջեւ սեպ խրել. այստեղ ակնարկներ են արվում, թե մենք ենք այնպես անում, որ ձգձգենք դատավարությունը, ինչու՞ են բոլորը մտածում, թե դատավարությունը վերջացավ, պետք է ազատ արձակվեն եւ գնան տուն: Մենք չենք ձգձգում դատավարությունը, այլ ես այն կարծիքին եմ, որ այն ինչ կատարվում է դատավարության ընթացքում, պետք է պատշաճ կատարվի»:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ