News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երուսաղեմում իրավիճակն այս պահին հանգիստ է, սակայն, լարվածություն կա, քանի որ մահմեդականներն այսօր գալու են Երուսաղեմ աղոթելու եւ հնարավոր բախումները բացառելու համար քաղաքում ոստիկանական ուժեր են կենտրոնացվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից:

«Քաղաքի այդ թաղամասը հայկական թաղամասից աշխարհագրորեն շատ հեռու է, հետեւաբար, հայ համայնքին վտանգ չի սպառնում»,- հայտնեցին պատրիարքարանից:

Նրանց փոխանցմամբ, արաբ խանութպաններն արդեն երկրորդ օրն է՝ գործադուլ են անում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: ԱՄՆ առաջնորդն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ ԱՄՆ Պետքարտուղարությանն արդեն կարգադրվել է սկսել Թել Ավիվից Երուսաղեմ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության տեղափոխման աշխատանքը: Թրամփը հավելել էր, որ այս որոշումը չի նշանակում, որ Վաշինգթոնը հրաժարվում է տարածաշրջանում հանուն խաղաղության աշխատելու իր պարտավորությունից: Նրա խոսքով՝ Երուսաղեմը պետք է սուրբ վայր մնա երեք դավանանքների՝ քրիստոնեության, իսլամի եւ հրեականության ներկայացուցիչների համար:

Թրամփի հայտարարությունից հետո Յուդայում եւ Սամարիայում Իսրայելի բանակի ստորաբաժանումները բերվել են բարձր մարտական պատրաստականության՝ պաղեստինցի արաբների կողմից սպասվող բողոքի ցույցերի ֆոնին։

Պաղեստինի ինքնավարության դպրոցներում համընդհանուր գործադուլ է հայտարարվել եւ ենթադրվում է, որ երիտասարդությունը կմասնակցի բողոքի ակցիաներին:

Ռամալլահում՝ Հորդանան գետի արեմտյան ափի վարչական կենտրոնում, որտեղ գտնվում է Պաղեստինի ազգային ինքնավարության «Մուկատա» նստավայրը, այսօր բողոքի ցույց է ընթանում։ Իսրայելի անվտանգության ուժերը չեն բացառում ցուցարարների եւ զինվորների ու սահմանային ոստիկանության մարտիկների միջեւ բախումները։

Լարվածության լրացուցիչ օջախ է Երուսաղեմը։ Տեղի արաբական դպրոցներում չեղարկվել են պարապմունքենրը՝ ի նշան Թրամփի որոշման դեմ բողոքի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ