News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում կոռուպցիայի դեմ ուժով պայքարելն անընդունելի է: Դեկտեմբերի 8-ին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված գիտաժողովում:

Ըստ նրա՝ այդ երեւույթի դեմ պայքարում Հայաստանի ունեցած միջոցները կանխարգելիչ բնույթ են կրում, իսկ ուժի կիրառմամբ եւ մարդկանց ազատության  եւ իրավունքի բազմաթիվ խախտումներով իրավապաշտպան պայքարը այնպիսի ժողովրդավարական  երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, անընդունելի է:

«Այդ է պատճառը, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը կանխարգելիչ գործառույթ է կրում, սակայն երեք տարվա մեջ հասկանալի դարձավ, որ դրա գործիքները բավարար չեն: Այժմ նրան տրամադրվել են հավելյալ գործիքներ», - նշել է փոխնախարարը:

«Մենք փորձում ենք փոխառնել միջազգային փորձի հաջողված օրինակները»,- նշել է Քրմոյանը եւ հավելել, որ Հայաստանում, ի տարբերություն շատ այլ՝ այդ թվում նաեւ հարեւան երկրների, ստեղծվել է անկախ հակակոռուպցիոն մարմին եւ արդեն քրեականացվել է հարստության ապօրինի կուտակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ