News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վանաձորի բժշկական կենտրոնում անցած տարվա հոկտեմբերին 32-ամյա ծննդկանի մահվան գործով առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարվի: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Չատինյանը:

«Այժմ գործով մեղադրյալ բժիշկ Դավիթ Շահվերդյանի գործունեությունը դադարեցնելու մասին հարցն է քննարկվում: Քննիչը դատախազին էր ուղարկել բժշկի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, սակայն, դատախազը համաձայնություն չէր տվել եւ իր հերթին միջնորդագիր էր ներկայացրել առողջապահության նախարարին: Նախաքննության ավարտ կհայտարարվի, երբ այդ հարցը լուծում կստանա»,- ասաց Անի Չատինյանը:

Նշենք, որ Դավիթ Շահվերդյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական քննությամբ փաստացի տվյալներ են ձեռք բերվել, որ 32-ամյա կինը Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել էր արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել էր:

Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 32-ամյա կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում եւ արյունահոսության դադարեցում։ Ըստ փորձագետների՝ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել բժշկական անհրաժեշտ միջոցառումները, որն էլ գտնվում է պատճառահետեւանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման եւ նրա մահվան հետ:

2017թ. նոյեմբերի 10-ին վարույթն իրականացնող մարմին մեղադրանք է առաջադրվել Դավիթ Շահվերդյանին Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ