News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աթենքում բնակվող քրդերը դուրս են եկել փողոց՝ ի նշան բողոքի ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեկտեմբերի 7-ի այցի Աթենք:

Ցուցարարների պաստառները համեմատում են Էրդողանին Հիտլերի հետ: Նրան անվանում են «ահաբեկիչ» եւ «ֆաշիստ»:

Ցուցարարների շարքում են Աթենքում Քուրդիստանի մշակութային կենտրոնի անդամները, որոնց ձեռքին եղել են փաստառներ՝ «Ազատություն Օջալանին», «Էրդողան՝ բռնապետ»: Նրանք անցել են քաղաքի փողոցներով, իսկ Պրոպիլեա փողոցում այրել են Էրդողանի նկարով պաստառը:

«Մենք չենք ընդունում դիկտատոր Էրդողանի այցը Հունաստան: Էրդողանն ու իր կուսակցությունը սպանել են Թուրքիան, Մերձավոր Արեւելքը եւ հատկապես քուրդ ժողովրդին: Նա այն մարդն է, որ երկար տարիներ զանգվածային սպանություններ է իրականացնում Քուրդիստանում: Նրա այցը Հունաստան անընդունելի է»,-ասված է Քուրդիստանի մշակութային կենտրոնի հայտարարությունում:

Ցույցին մասնակցել է նաեւ Ժողովրդական միասնություն կուսակցության քարտուղար Պանայոտիս Լաֆազանիսը, ով նշել է. «Մենք դատապարտում ենք Էրդողանի ներկայությունը Հունաստանում: Էրդողանը քրդերի մեծ կոտորածների կազմակերպիչն է: Հենց Թուրքիայում իշխող ռեժիմն է, որ ահաբեկչական հետապնդում է սկսել Թուրքիայի ժողովրդավարների եւ ապստամբների դեմ:

Էրդողանի գլխավորությամբ ռմբակոծվել ու ավերվել են այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Սուրը, Սուսայբինը, Իդիլը, Շըրնաքը, Հաքքարին»:

Քրդերի բողոքի ակցիայի ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել, ոստիկանությունը չի միջամտել, Էրդողանի թիկնապահները ցուցարարների վրա չեն հարձակվել:

Թուրքիայի նախագահը երկօրյա այցով ժամանել է Հունաստան: Վերջին 65 տարիների ընթացքում սա Թուրքիայի ղեկավարի առաջին այցն է Հունաստան: Այցի նպատակն է բարելավել թուրք-հունական հարաբերությունները:

Երկու երկրներն էլ հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամներ, սակայն նրանց միջեւ առկա են բազմաթիվ խնդիրներ, ներառյալ Կիպրոսի հիմնախնդիրն ու սահմանային այլ հարցեր: Նախքան իր այցը նախագահ Էրդողանը հունական լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ թուրք-հունական սահմանների վերաբերյալ 1923 թվականի Լոզանի պայմանագիրը պետք է վերանայվի, որը, Էրդողանի կարծիքով, ունի դրույթներ, որոնք պարզաբանման կարիք ունեն: Նա նաեւ ընդգծել է, որ Հունաստանը չէր կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ առանց Թուրքիայի աջակցության:

Դրան արագորեն արձագանքել է Հունաստանի նախագահ Պրոկոպուս Պավլոպոլուսը, ով հայտարարել է, որ պայմանագիրը բանակցության ենթակա չէ:

Վերլուծաբանները չեն ակնկալում, որ այս այցը կարող է անմիջապես բարելավել այս երկրների միջեւ հարաբերությունները: Այցին նախորդել էին Կիպրոսի հիմնախնդրի առնչությամբ տապալված հուլիսյան բանակցությունները, որոնք կրկին լարվածություն էին առաջացրել թուրք-հունական հարաբերություններում:

Երկու երկրներն էլ ժամանակ առ ժամանակ օգտագործում են միմյանց նկատմամբ ռազմատենչ հռետորաբանություն: Հունաստանում շատերը գտնում են, որ Թուրքիան տարածքային պահանջներ ունի Հունաստանի նկատմամբ: Թուրքիայի նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ հույները կարող են վստահ լինել, որ թուրք-հունական բացասական հարաբերությունները անցել են պատմության գիրկը: Նա այցը բնութագրել է որպես պատմական:

Էրդողցանը հանդիպել է նաեւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Վերջինս ընդգծել է, որ կարեւոր է քննարկել տարաձայնությունները կառուցողական մթնոլորտում եւ խուսափել սադրանքներից: Նա նաեւ հաղորդել է, որ կողմերը համաձայնվել են միջոցներ ձեռնարկել փոխվստահության մեծացման ուղղությամբ:

Այցի ընթացքում անվտանգության մարմինները արտակարգ միջոցներ են ձեռնարկել: Աթենքի որոշ հատվածներ փակվել են բնակիչների եւ հակաէրդողանական ցուցարարների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Ամենաշատ