News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի ոստիկանությունը ցրել է Երուսաղեմում Դամասկոսի դարպասների մոտ ցույցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Մի քանի տասնյակ մարդ հավաքվել էր այնտեղ՝ վանկարկելով կարգախոսեր, այդ թվում՝ «Ալլահ Աքբար»։ Ոստիկանները ցուցարարներից խլել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրանկարով պաստառները եւ փորձել են ձերբակալել ցուցարարներին, սակայն նրանք ցրվել են։

Միաժամանակ ցույցը դուրս է եկել Տաճարի լեռան սահմաններից եւ շարժվել Երուսաղեմի փողոցներով։

Ցուցարարները վանկարկում են կարգախոսեր եւ ուղեկցում դրանք սուլոցներով։ Քաղաքի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնում՝ հրելով ցուցարարներին։ Որոշները, սակայն, ողջունում են նրանց եւ հակաիսրայելական կարգախոսեր վանկարկում։

AFP–ն հայտնում է, որ Իսրայելի բանակը խստացրել է անվտանգության միջոցառումները։ Մասնավորապես, մի քանի հարյուր լրացուցիչ ոստիկանական ուժեր են տեղակայվել Հին քաղաքում՝ Արեւելյան Երուսացեմի մոտ, որտե գտնվում է Ալ Ակսա մզկիթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ