News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մի քանի տարի առաջ «բիթքոին» տերմինը գործածության մեջ մտավ: Ի՞նչ է այն ի վերջո: Համացանցում զանգվածային ընթերցողների համար մատչելի բացատրություն է տրվում: Օրինակ, սա `«բիթքոինը»(Bitcoin անգլերեն,  bit` «բիթ» եւ coin` «մետաղադրամ»),պիրինգային վճարային համակարգ  է, որը նույնանուն միավորն օգտագործում է  գործողությունների համար եւ տվյալների փոխանցման նույնանուն արձանագրություն:

Հասկանալի է, որ պարզ լեզվով շարադրված այս տեղեկությունից հետո, նույն ընթերոցողը պիրինգային վճարային համակարգից կխուսափի այնպես, ինչպես սեւ կատվից: Այնուամենայնիվ, չնայած որոշակի ռիսկերին, բիթքոինից պետք չէ վախենալ:

Այսպես, բիթքոինը կրիպտոարժույթի տեսակներից է: Այլ խոսքով, թվային (վիրտուալ) գումար: Նրանց օգտագործման համար  նախ պետք է Համացանցի միջոցով  հատուկ կայքերում գրանցվել եւ ստանալ անձնական «բանալի», որով կկարողանաք մուտք գործել ձեր անձնական «օնլայն բիթքոին դրամապանակ»:

Եթե համակարգչում հատուկ ծրագիր ունենաք, ապա կարող եք օգտագործել այլընտրանքային տարբերակ`օֆլայն դրամապանակ: Դրա համար անհրաժեշտ է համակարգչում առնվազն 150 գիգաբայթ հիշողություն ունենալ: Ձեզ (ինչպես այլ օգտատերերի մոտ) մոտ բիթքոինի հետ կապված բոլոր գործարքները, դրա ստեղծման պահից կպահպանվեն (գործողությունները): Սա ապահովում է համակարգում գործարքների թափանցիկությունը:

Գործողությունների հետագա ընթացքն այսպիսին է. սովորական փողով գնում եք բիթքոին, հետո դրանով գնում եք ապրանք կամ ծառայություն այն վաճառողներից, ովքեր համաձայնում են որպես գումար բիթքոին ընդունել:

Այդ գումարների փոխանցումն անվճար չէ: Միջնորդավճարը որոշում է գումար ուղարկողը: Որքան շատ է նա վճարում փոխանցման համար, այնքան արագ այն հասնում է հասցեատրիոջը: Այսպիսի տեսք ունի համակարգի պարզեցված տարբերակը: Գործնականում էլ կան բազմաթիվ մանրուքներ, որոնք օգտատերը պետք է ինքնուրույն հասկանա:

Շատերի մոտ տրամաբանական հրաց է առաջանում՝ ինչու գնել անհասկանալի բիթքոին, երբ կա հուսալի եւ  նյութապես շոշափելի արժույթ, օրինակ ԱՄՆ դոլարը: Ըստ էության նույն դոլարով էլ կարելի է անկանխիկ գործարքներ կատարել: Սակայն, պարզվում է բիթոքոինն ունի իր առավելությունները:

Նախ, ի տարբերություն բանկային փոխանցումների, բիթքոինները կարելի է կեղծանվան տակ փոխանցել, առանց ավելորդ գործընթացների: Նշենք, որ բոլոր գործարքները գրանցվում են բոլոր ռեեստրներում (նայիր վերեւում գործարքների թափանցիկության մասին), այնպես որ գաղտնիությունը պայմանական երեւույթ է:

Սակայն ոչ ոք չի վերահսկում ձեր փողերը, ինչպես բանկերում է դա արվում: Երկրորդ՝ գումարը կարելի է հաշված րոպեների ընթացքում ուղարկել:

Այստեղ մեկ տհաճ պահ կա՝ եթե դուք բիթքոինը սխալ հասցեով եք ուղարկել(կամ որոշել եք հրաժարվել կատարված փոխանցումից), ապա վերադարձնել գումարը, առանց ստացողի համաձայնության, գրեթե անհնար է:

Բիթքոինների քանակությունը սահմանափակ է, այդ պատճառով այն չարաշահումների առարկա է դարձել: Բորսաներում բիթքոինի արժեքն աճում է, ինչն էլ գրավում է հանցագործներին: Վերջերս համակարգը հաքերների կողմից հարձակման էր ենթարկվել, որոնք մոտ 4,7 հազար բիթքոին էին գողացել՝ մոտ 70 մլն դոլարից ավել արժեքով:

Վերջում նշենք, որ փոխանցումների գաղտնիությունը, անօրինական գործարքների պոտենցիալ ռիսկերը(օրինակ զենքի անօրինական գնում կամ թմրանյութերի առք-վաճառք) որոշ պետությունների դրդում են այս համակարգն արգելել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ