News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գորիսը հռչակվել է տարածաշրջանի 2018 թվականի մշակութային մայրաքաղաքը: Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը՝ ներկայացնելով «Գորիս-2018. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» նախագիծը:

Նրա խոսքով՝ սա մեծ իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ ԱՊՀ տարածաշրջանի համար: Կուզեի նշել, որ այս նույն ծրագրով 2013-ին առաջին անգամ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք էր դարձել Գյումրին»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ նախատեսված է տարբեր կարգի միջոցառումներ անցկացնել, որոնց իրականացման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:

Պողոսյանի պարզաբանմամբ՝ Գորիսն է ընտրվել Հայաստանի Մշակույթի նախարարության՝ երկրի հարավը զարգացնելու եւ այնտեղ զբոսաշրջիկների հոսքը մեծացնելու ցանկությամբ: Նա շեշտեց, որ այս նախագիծը ԱՊՀ երկրների նախագահների հավանությունն է ստանում  համատեղ նիստի ժամանակ: Այս անգամ նիստն անցկացվել է Սոչիում:

Փոխնախարարի խոսքով՝ միջոցառումների անցկացման համար դրամական միջոցները կտրամադրվեն Հայաստանի պետական բյուջեից, ինչպես նաեւ ԱՊՀ Հումանիտար հիմնադրամից: Գորիս կհրավիրվեն ԱՊՀ երկրների պատվիրակություններ, որոնք նաեւ անմիջական մասնակցություն կունենան միջոցառումների ծրագրմանը: Նախատեսված է «Գորիս-2018. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» նախագիծը մեկնարկել հունիսի վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ