News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան - Աշտարակ ճանապարհի 23.686կմ հատվածում գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքներն իրականացվել են երկու փուլով։ Հերթականությամբ երթևեկության համար փակվել են կամրջի ձախ, ապա աջակողմյան երթևեկելի գոտիները։

Վերանորոգվել են կամրջի բարձր հենարանները, նորացվել են էստակադայի հատվածի դեֆորմացիոն կարերը, ամբողջությամբ հիմնանորոգվել է երթևեկելի մասը, կատարվել է օրտոտրոպ սալերի հիդրոմեկուսացում, դրենաժային համակարգի տեղադրում, աջակողմյան հատվածի արգելափակոցները փոխարինվել են նորով, տեղադրվել են երկշերտ ասֆալտաբետոնե ծածկ, նոր ճանապարհային նշաններ և անվտանգության տարրեր։

Վերանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել էր 2016թ.-ին։ Շինարարությունն ավարտվել է երաշխիքային ժամկետի շրջանակներում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ