News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թաիլանդի «մշակութային մայրաքաղաք» Չիանգմաեում կառուցել են ստվարաթղթե արկղերից տաճար։ 15-մետրանոց շինությունը շատ նման է ավանդական թաիլանդական տաճարներին, որոնք կան քաղաքում։ Թեթեւքաշային կառույցը պարանով կապել են, որպեսզի քամին այն չքշի։ Դեկտեմբերի 10-ին տաճարը կապամոնտաժեն, իսկ ստվարաթուղթը կուղարկեն վերամշակման, հայտնում է  Newsru–ն։

Նախագծի հեղինակն է ֆրանսիացի նկարիչ Օլիվիե Գրոսետեն, որն ամբողջ աշխարհում արվեստի գործեր է կառուցում ստվարաթղթից։ Վարպետը, որը վերջերս է վերադարձել Չինաստանից, ասում է, որ պատրաստ է կառուցել, ինչ ասես, անգամ Էյֆելյան աշտարակ, եթե դա ցանկանան քաղաքի բնակիչները։ Ստվարաթղթե տաճարի ստեղծումը նվիրված է եղել Դիզայնի շաբաթվան, որն ավարտվելու է դեկտեմբերի 10-ին։

Գրոսետեին իր աշխատանքները կատարելիս օգնել են կամավորները։ Ֆրանսիացի նկարչի նախագծի նպատակներից մեկն է համախմբել մարդկանց, գրում է Inhabitat կայքը։ Տաճարի ստեղծման ժամանակ չեն օգտագործվել աստիճաններ եւ վերամբարձ կռունկներ, կիրառվել է ավանդական թաիլանդական տաճարների ստեղծման տեխնոլոգիա։ Սկզբում կառուցել են տանիքի բոլոր բաղադրիչները, իսկ այնուհետեւ դրա տակ սկսել են հավաքել շենքի պատերը։ Որպեսզի քամին չտանի կառույցը, այն կապել են պարանով, որի ծայրերից 1000 լ տարողությամբ ջրի տարաներ են կախված եղել։

Շինարարական նյութ տրամադրած գործարանը ստվարաթուղթը կվերցնի վերամշակման։ Իսկ Օլիվիե Գրոսետեն կմեկնի Սարդինիա, որպեսզի ձեռնարկի հաջորդ նախագիծը։ Այս տարի նա ստվարաթղթից արդեն 25 օբյեկտ է կառուցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ