News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները դեմ են կից գտնվող հանքավայրի շահագործմանը: Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընդդեմ Արդվիում հանքավայրի գործարկման եւ շահագործման նախաձեռնող խմբի անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանը:

Վահրամյանի կարծիքով՝ հենց այս պատճառով է որոշվել ստեղծել «Հայկական Ամանորը Արդվիում» նախաձեռնությունը՝ շրջանի մշակութային հարստություններն ու ավանդական առանձնահատկությունները ցուցադրելու նպատակով, որը կարող է մեծացնել գյուղի տորիստական գրավչությունը եւ հանգեցնել հանքի բացման հարցի մերժմանը: «Ջրային պաշարների, հողի եւ օդի ցանկացած աղտոտում կարող է ուղղակիորեն եւ չափազանց բացասաբար ազդել գյուղի վրա եւ նրա բնակիչների համար անմիջական սպառնալիք դառնալ»,- ընդգծեց նկարիչը՝ հավելելով, որ գյուղի բնակիչները զբաղվածության խնդիր չունեն, քանի որ տնային գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ են զբաղված եւ խոշոր ու մանր եղջերավորների անասնաբուծությամբ:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշեց Արմեն Վահրամյանը, 150 հա հողը, որը նախատեսել են տրամադրել հանքավայրի շահագործմանը, տեղացիներն օգտագործում են որպես անասունների արածատեղի, իսկ հանքն իրապես բացելու եւ շահագործելու դեպքում կսկսվի գյուղի ոչնչացումը, քանի որ տեղացիները կսկեն Արդվիից հեռանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ