News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հարցով երկխոսությունը դեռեւս լուրջ առաջընթաց չունի: Այս մասին Վիեննայում տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ի պատասխան հարցին՝ «ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Եվրոպայում տարբեր հակամարտությունների նկատմամբ ոչ միատեսակ վերաբերմունք է նկատվում: Սա հատկապես տագնապով է ընկալվում Ադրբեջանում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտոթյան առկայությունը: Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի վերջերս տեղի ունեցած նիստում այսպիսի մոտեցում չի եղել: Չարժի՞ նույնքան օբյեկտիվ գործել նաեւ ԱԳ նախարարների խորհրդում», Սերգեյ Լավրովը նշել է, որ այս կամ այն ճգնաժամի կարգավորման նկատմամբ վերաբերմունքը մշտապես համադրում է 2 մոտեցում. «Դա որոշակի բազային սկզբունքներն են եւ կողմերի միջեւ ուղղակի շփումները, շահերի հավասարակշռման որոնումը, տարբեր փուլերում ձեռք բերված համաձայնությունների կատարումը, որպեսզի հետո հետ չնահանջենք: Մեր գործընկերների հետ Ռուսաստանի Դաշնությունը արդեն երկար տարիներ (նվազագույնը 7 տարի) առաջարկել է ԵԱՀԿ-ում փաստաթուղթ ընդունել, որում կթվարկվեին այն սկզբունքները, որոնք, ինչպես դուք ասացիք, բոլոր հակամարտությունների «միատեսակ» մոտեցման հիմքն են: Իհարկե, արեւմտյան գործընկերներն ասացին, որ դա պիտանի չէ, որ յուրաքանչյուր ճգնաժամ իր յուրահատկություններն ունի: Դա այդպես է: Այս պատճառով, բացի ընդհանուր չափանիշներից, որոնցով այս կամ այն հակամարտությունը կարգավորելիս պետք է առաջնորդվեն միջնորդները, անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ դրանցից յուրաքանչյուրի յուրահատկությունը: Օրինակ՝ Մերձդնեստրում գործընթաց է ընթանում, որը մեծ մասամբ կապված է ոչ թե բռնության դադարեցման հետ (այնտեղ գործնականում ոչ մի բռնություն չկա ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ), այլ ամենօրյա կյանքի կարգավորման հետ: Ուկրաինայում հիմա առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել հրադադարի խախտումները, որոնց մասին պարբերաբար հայտարարվում է: ԵԱՀԿ-ը զեկուցում է, որ արդեն 7 օր է ոչ մեկը չի կրակում, կարելի է հետ քաշել ծանր տեխնիկան: Կիեւի իշխանություններն ասում են, որ սա ԵԱՀԿ վիճակագրությունն է, եւ ուկրաինական վիճակագրությամբ՝ մի քանի կրակոցներ եղել են: Ես ես բառացի եմ ասում, ինչին հիմա հանգել է Լուգանսկի կայարանի շրջանում ուժերի տարածման խնդիրը, ինչի մասին «նորմանդական ձեւաչափի» առաջնորդները Բեռլինում պայմանավորվել էին դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին»:

«Իհարկե, յուրաքանչյուր հակամարտության դեպքում պետք է հասկանալ, որ տվյալ պահը չէ առաջնահերթ: Սակայն նաեւ անհրաժեշտ է հենվել որոշակի ընդհանուր, ինչպես դուք ասացիք, «միատեսակ» մոտեցումների վրա: Դրանց թվում է առաջին հերթին՝ հակամարտության կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունը, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում: Ցավոք, այն դեռեւս լուրջ առաջընթաց չունի, սակայն այն փաստը, որ այս տարի երկխոսություն տեղի ունեցավ  նախագահների մակարդակով եւ մի քանի անգամ ԱԳ նախարարների մակարդակով մեզ դրական է թվում: Կշարունակենք աշխատել այն ուղղությամբ, որով ընթանում է Ռուսաստանի, ԱՄՆ եւ  Ֆրանսիայի համանախագահների հավաքական մոտեցումը: Այս նստաշրջանում մենք այն վերահաստատեցինք: Այն պարունակում է կարգավորման սկզբունքները, որոնք կողմերն ընդունել են, սակայն դեռեւս չեն փոխանցել գործնական քայլերի լեզվին: Սա հեշտ գործ չէ, բայց մենք շարունակում ենք դրանով զբաղվել»,- հայտարարեց Սերգեյ Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ