ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Քուրցը գոհունակություն է հայտնել, որ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին Քուրցը հայտնել է վերջին նիստից հետո՝ ամփոփելով Նախարարների խորհրդի հանդիպումը։
Քուրցը նշել է, որ միջոցառման շրջանակում կայացել է մի քանի առանցքային հանդիպում, այդ թվում՝ ՌԴ եւ ԱՄՆ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
«Այդ ամենը փոքր, բայց դրական ազդակներ են, որոնք մեզ շատ պետք են»,– ասել է Քուրցը։