News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին կայցելի Թուրքիայի Հանրապետություն, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել երկկողմ համագործակցության արդիական հարցերը, առաջին հերթին՝ էներգետիկայի ոլորտում խոշոր համատեղ նախագծերի իրականացման ընթացքը»,– հայտնել են մամուլի ծառայությունից։

Կրեմլում նշել են, որ կայանալու է առանցքային միջազգային հարցերի, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ կարծիքների փոխանակում։

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ լուրջ մտահոգություն էին հայտնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ որոշման կապակցությամբ եւ նշել էին, որ տարածաշրջանում հետագա էսկալացիան անթույլատրելի է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ