News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սեւանի թերակղզուց  մինչեւ թունել, Գորիսի եւ Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք եւ ցածր տեսանելիություն է այսօր ժամը 20:00-ի դրությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: Գավառի, Եղեգնաձորի, Սիսիանի, Ստեփանավանի ավտոճանապարհներին  եւ Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է: Վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել նշված ավտոճանապարհներով երթեւեկելուց:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են  մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով  նախարարությունը վարորդներին հորդորում է երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Տպել
Ամենաշատ