ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել բռնկված հրդեհների դեմ պայքարում դաշնային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր Նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիայի նահանգում արտակարգ դրություն է հայտարարել եւ հրամայել լրացուցիչ դաշնային օգնություն տրամադրել` դեկտեմբերի 4-ին սկսված հրդեհների դեմ պայքարելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Վերջին տվյալներով՝ Կալիֆոռնիայում մոտ 640 քառակուսի կիլոմետր տարածքում հրդեհ է բռնկվել: Կալիֆորնիայի հարավային շրջաններում հրդեհների մարման համար աշխատում է ավելի քան 5,5 հազար հրշեջ փրկարար: Աղետի պատճառով ավելի քան 190 հազար մարդ տարհանվել է:
Հրդեհ Լոս Անջելեսում. վտանգի տակ են հայտնի Getty թանգարանը եւ աստղերի տները
Լոս Անջելեսի մոտ հրդեհները ոչնչացրել են ավելի քան 400 տուն (ֆոտո)