News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Էստոնիայում հետազոտողները հայտնաբերել են աչքի քարացած մնացորդներ, որոնց տարիքը 530 մլն տարի է:

Փորձագետների կողմից ուսումնասիրված մեռած ծովային կենդանու մնացորդները ներառում են ամենահին աչքը: Զարմանալի է, որ դրա կառուցվացքը կարելի է գտնել նաեւ ժամանակակից աշխարհում՝ մեղուների, ճպուռների եւ խեցգետինների մոտ: 500 միլիոն տարիների ընթացքում աչքի կառուցվածքը գրեթե չի փոխվել, հաղորդում է moya-planeta.ru-ն:

 Աչքը պատկանել է սարդերի նախնիին՝ տրիլոբիտին:

Մեծ Բրիտանիայի Էդինբուրգի համալսարանի մասնագետները նշում են, որ տրիլոբիտների տեսողությունը գերազանց չի եղել, բայց նրանք կարողացել են  գիշատիչների կամ ճանապարհի խոչընդոտները տեսնել:

«Այս բացառիկ քարացվածությունը ցույց է տալիս, թե ինչպես են հնագույն կենդանիները տեսել աշխարհը հարյուր միլիոնավոր տարիներ առաջ: Հատկանշական է, որ աչքերի կառուցվածքը եւ գործառույթները գրեթե կես միլիարդ տարի անց չեն փոխվել», - ասում են գիտնականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ