News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկացի դերասանուհի Քեթրին Ռոսսեթերը դերասան Դասթին Հոֆմանին սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել գրող Աննա Գրեհամ Հանթերի եւ պրոդյուսեր, սցենարիստ Վենդի Ռիսսի նմանատիպ մեղադրանքներից հետո, հաղորդում է Hollywood Reporter- ը:

Քեթրին Ռոսսեթերը Hollywood Reporter-ի հեղինակային սյունակում հայտնել էր, որ «Կոմիվոյաժերի մահերը» ֆիլմի նկարահանումների ժամանակ նույնպես սեռական ոտնձգությունների է ենթարկվել:

Նրա խոսքով՝ Հոֆմանը նրա «հերոսն էր»,  երբ նրան լսումների ժամանակ մի քանի խորհուրդ տվեց: Հոֆմանի պահվածքը փոխվեց, երբ նա դեր ստացավ:

Նրա խոսքով՝ նա մի քանի անգամ պահանջել է իրեն մերսում անել եւ դիպչել է իր ինտիմ մասերին:

Հոֆմանը չի մեկնաբանել մեղադրանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ