Իրավապահները ձերբակալել են «Նոր ուժերի ռուխ» շարժման ղեկավար Սաակաշվիլիին: Այս մասին հայտնել  է Դավիդ Սակվարելիձեն:

«Նրանք ձերբակալեցին Միխայիլին: Տանում են Ասկոլդովի վրա գտնվող ՈՒԱԾ», - գրել է նա:

«Նոր ուժերի ռուխ» կուսակցության մամուլի քարտուղար Մարյանա Պոչտարը հաստատել է Սաակաշվիլիի ձերբակալման մասին տեղեկատվությունը եւ հաղորդել, որ իրավապահները հարձակվում են վրանային քաղաքի վրա, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»: