News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Եմենում հակամարտության կողմերին կոչ է արել վերսկսել բանակցությունները, հայտնում է «Կոմերսանտ․ ռուն»՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը։

«Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Եմենում բռնության ու հումանիտար ծանր դրության էսկալացիայով։ Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ ազատել պատանդներին, վերսկսել քաղաքական բանակցությունները ու դադարեցնել Եմենի ժողովրդի տառապանքները»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Վաշինգտոնը նաեւ Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիային ու հուսիտ խռովարարներին կոչ է արել չխոչընդոտել Եմենի բնակիչներին հումանիտար օգնություն հասցնելուն։ «Մենք կոչ ենք անում ապահովել կենսական ապրանքների, այդ թվում վառելիքի անարգել մատակարարումները՝ այդ թվում եմենյան նավահանգիստների միջոցով, նաև վերականգնել քաղաքացիական չվերթները Սանայի օդանավակայանների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սպիտակ տունը նաեւ հուսիտներին խնդրում է թույլատրել մթերքի, բժշկական դեղամիջոցների ու վառելիքի մատակարումը նրանց կողմից վերահսկվող տարածքներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ