News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պենտագոնը Lochheed Martin ամերիկյան կորպորացիային տրամադրել է պայմանագիր F-15 կործանիչների վրա լազերային զենքի տեղադրման համար, որն ունակ է ոչնչացնել անօդաչուներն ու հրթիռները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Wall Street Journal պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ 26 մլն դոլար արժողության պայմանագիրը կնքվել է նոյեմբերին։ Պենտագոնը հույս ունի առնվազն 50 կՎՏ հզորությամբ լազերային զենք ստանալ, որն ունակ կլինի ոչնչացնել թիրախը՝ առնվազն 1․6 կմ հեռավորության վրա, նշում է պարբերականը։ ՊՆ-ն հույս ունի, որ հետագայում զենքի հզորությունը կավելանա մինչեւ 100-150 կՎտ։ Ակնկալվում է, որ լազերով սարքավորված F-15-ով ԱՄՆ զինված ուժերը կհամալրվի արդեն 2021-ին։

Lockheed Martin-ը օգոստոսին փորձարկել է անօդաչու սարքերի խոցման համար լազերային սարքավորումները՝ օգտագործելով ցամաքային տեղակայման ATHENA 30 կիլովատանոց լազերը։Հրապարակված տեսանյութում երեւում է, որ լազերային ճառագայթը խոցում է թռչող սարքերի պոչը, եւ դրանք սկսում են այրվել, կորցնելով կառավարումն ու ընկնելով ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ