News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ կրթական եւ մշակութային հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։

Նրա փոխանցմամբ՝ երկու շաբաթից Հայաստանում կբացվի Գյոթեի ինստիտուտը, որը կիրականացնի ոչ միայն կրթական գործունեություն, այլեւ կենտրոնացած կլինի մշակութային ծրագրերի վրա։ «Ինչ վերաբերում է կրթությանը, ապա շարունակաբար նպաստելով Հայաստանում գերմաներենի իմացության խորացմանը՝  մենք հնարավորություն ենք տալիս հայ երիտասարդներին որակյալ կրթություն ստանալ Գերմանիայի համալսարաններում»,-նշեց դեսպանը։

Հայ-գերմանական հարաբերություններում դեսպանը կարեւորել է նաեւ տնտեսական բաղադրիչը․ «Մենք աշխատում ենք ավելի շատ ներդրումներ Հայաստան բերելու եւ երկկողմ առեւտուրը ավելի ակտիվացնելու ուղղությամբ։ Իսկ ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը կարեւոր ազդակ կարող է լինել գերմանական ներդրողների եւ գործարար շրջանակների համար։ Այս համաձայնագիրը հնարավորություն է բացում բարեփոխումների եւ մոդեռնիզացիայի համար, իսկ դրանք կարեւոր են ներդրողներին հետաքրքրելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ