News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս տարվա սեպտեմբերին Արցախ այցելած 4  թուրք մտավորականները Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ հայտնի 4 թուրք մտավորականներ Սաիթ Չեթինօղլուն, Ալի Բայրամօղլուն, Ուֆուք Ուրասը եւ Էրոլ Քաթըրջըօղլուն հայտարարել են, թե օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի կողմից իրենց մասին ասածները չեն համապատասխանում իրականությանը։

«Ադրբեջանին ուղղված մեր նամակում չկա «ներողություն», «զղջալ» կամ նմանատիպ իմաստ արտահայտող մտքեր։ Բացի այդ, մեր նկատմամբ Թուրքիայում որեւէ հետաքնննություն չի սկսվել։ Մենք Մեւլութ Չավուշօղլուին ասել ենք, որ մենք մտավորական ենք, լրագրող ենք ու այցելում ենք հակամարտ գոտիներ ու մեր այցելությունը իրավական կարգավիճակների հետ կապ չունի։ Մենք դեմ ենք, որ Չավուշօղլուն մեր ասածները խեղաթյուրած ներկայացնի»,-ասվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին թուրք մտավորականների արցախյան այցից հետո Ադրբեջանը նրանց դեմ միջազգային հետախուզում է հայտարարել եւ քրեական գործ հարուցել՝ Թուրքիայից պահանջելով իրեն հանձնել նրանց։

Օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե իբր մտավորականները ներողություն են խնդրել Ադրբեջանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ