News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երբ որ մենք հայտարարում ենք,  որ կոռուպցիայի նկատմամբ լինելու է անհանդուրժողականություն, դա նշանակում է, որ յուրաքանչյուր փաստ լինելու է քննության առարկա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Իսկ թե քննության արդյունքներով ում պատասխանատվության ենթարկելու ինչ հիմքեր կհայտնաբերվեն, մենք այստեղ գտնվում ենք իրավական մեկ այլ՝ ոչ կարեւոր հարթության մեջ, որը պարտավոր ենք ապահովել: Ձեր կողմից թվարկած եւ բազում այլ գործեր կարող են լինել, որոնցով որեւէ մեկի արարքում հանցակազմի հատկանիշները չհիմնավորվեն»,-ընդգծեց Արթուր Դավթյանը ` անդրադառնալով նախընտրական շրջանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերին՝ «Զիբիլիքիսի» գործին, դպրոցների տնօրենների եւ «ՍԱՍ գրուպում» տեղի ունեցած ձայնագրություններին:

Հարցին՝ կարծում եք այդ գործերով քրեական տարրեր ի հայտ չեկա՞ն, գլխավոր դատախազը պատասխանեց. «Ոչ թե կարծում եմ, այլ գործով ձեռքբերված տվյալները միանգամայն դրա մասին են վկայում: Եթե գործը դատարան չի գնացել, անձը դատի չի տրվել, դա նշանակում է, որ ապացույցները բավարար չեն եղել, ուրիշ որեւէ պատճառ այստեղ չի եղել»: 

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակվել էին տասնյակ դպրոցների տնօրենների հետ ձայնագրություններ, որոնք ցուցակագրում էին մարդկանց՝ հօգուտ ՀՀԿ-ի: Բացի այդ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչները ՀՀԿ շտաբի մոտ գտնվող աղբամանում գտել էին թղթեր, որոնք փաստում էին, թե ինչպես է ոստիկանությունն օժանդակում ՀՀԿ-ի ընտրության հարցում:

Նաեւ հրապարակվել էր «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից  մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում էր ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ