News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ստորագրել է ավելի վաղ խորհրդարանի ընդունած օրենքը Ռոսաստանի Դաշնությանն ունեցած 240 մլն դոլար պարտքի դուրսգրման մասին օրենքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծխառայությանը:

«Օրենք է ստորագրվել ՌԴ-ին Ղրղզստանի պարտքի կարգավորման համաձայնագրի արձանագրության վավերացման մասին, որն ավելի վաղ վարկի տեսքով էր տրամադրվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

«2017-ի նոյեմբերին խորհրդարանի վավերացրած արձանագրության լիրականացումը թույլ կտա ժամկետից վաղ անվավեր դարձնել ներկայումս ՌԴ-ին ունեցած Ղրղզստանի պարտքը: ԱՄՆ-ին 240 մլն դոլար պարտքի միաժամանակյա դուրսգրումը թույլ կտա երկրի պետական արտաքին պարտքի մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ կրճատել 3,8 տոկոսով»,- ընդգծված է փաստաթղթում:

Նախագահի ստորագրած օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնապես հրապարակվելու օրվանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ