News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խոստանում եմ՝ որ պահին, որ խոշոր ձկան արարքը հիմնավորվեց, ձեզ կհրավիրեմ դատական նիստին մասնակցելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը խոսում էր խոշոր ձկներին բռնելու մասին, երբ է դա տեղի ունենալու:

Հարցին, թե ձեզ չի՞ մտահոգում կամ տարօրինակ չի՞ թվում, որ նախկին պաշտոնյաները խոշոր սեփականություն, առանձնատներ, բիզնեսներ ունեն, գլխավոր դատախազը պատասխանեց. «Առաջիկայում իրավական ուժ է ստանալու ապօրինի հարստացման արարքը: Դրա շրջանակում, կարծում եմ, օրենքի տված հնարավորությամբ, այդ ամեն ինչը ավելի մանրամասն ստուգման առարկա կդառնա եւ ոչ մեկիս համար ոչ մի բան տաօրինակ չի մնա»:

Դիտարկմանը, որ թեեւ հայտարարվում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց մինչ օրս որեւէ նման պաշտոնյա պատասխանատվություն չի կրել, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Բայց ինչո՞ւ եք մտածում, որ բոլորն անպայման հանցագործություն են արել: մենք երկու վիճակի հետ գործ ունենք. Արդյոք կատարված հանցագործության արդյունք է ձեռք բերվածը, երկրորդ՝ արդյոք մեզ հաջողվում է հիմնավորել, որ դա հանցագործության կատարման արդյունք է»:

Տպել
Ամենաշատ