News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում մահացել է ջրահարսի համախտանիշով կամ սիրենոմելիայով ծնված երեխան։ Երեխան ապրել է 4 ժամ, հայտնում է Daily Mail-ը։

Նորածինը լույս աշխարհ էր եկել սերտաճած ոտքերով եւ թերզարգացած կոնքով։ Բժիշկները չեն կարողացել պարզել երեխայի սեռը, քանիի որ նրա մոտ բացակայում էին արտաքին սեռական օրգանները։

Հաղորդվում է, որ երեխայի մայրը՝ 23-ամյա Մուսքուրա Բիբին, հղիության ընթացքում չի հետազոտվել բժիշկների մոտ եւ պտղի վիճակի մասին տեղեկություններ չի ունեցել։ Ծնողները բժշկական ծառայությունների համար գումար չեն ունեցել։

Սիրենոմելիայով է ծնվում 100 հազար երեխայից մեկը։ Հնդկաստանում սա երկրորդ գրանցված դեպքն է։ 2004 թվականին Պերուում ծնվել էր «ջրահարս» Միլագրոս Սերոնը, որը մի քանի վիրահատությունից հետո քայլելու հնարավորություն էր ստացել։

Հնդկաստանում կինը «ջրահարս երեխայի» է ծննդաբերել 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ