News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017թ․ առաջին 11 ամսվա ընթացքում Վրաստանի 3 օդանավակայանները սպասարկել են 3 մլն 816 հազար 538 ուղեւոր։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 44,48%-ով ավելի է, հաղորդում է aliq.ge-ն:

Ըստ այդմ, ուղեւորների քանակը ավելացել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի, Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան եւ  Բաթումիի միջազգային օդանավակայաններում:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը հիշյալ ժամանակահատվածում սպասարկել է 2 մլն 943 հազար 417  ուղեւոր, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 40,89 %-ով: Բաթումիի միջազգային օդանավակայանը փոխադրել է 484 հազար 527 ուղեւոր, Քութայիսիի օդանավակայանը՝ 380 հազար 026:

Հատկանշական է նաեւ, որ աճել են նաեւ երկրի ներսում՝ Մեսիտայից եւ Ամբրոլաուրիից իրականացվող չվերթները:

Համեմատության համար նշենք, որ նույն ժամնակահատվածում Հայաստանի երկու օդանավակայաններում  ուղեւորահոսքը կազմել է 2.347.265 մարդ, որը 21.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով, 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 17.7 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 20 573 տոննա ապրանք, որը 29.8 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2017 թվականի նոյեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 14 425 մարդ: 2016 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 2 175 մարդ: «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 91 497 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 9864 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ