News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան «զով պատերազմի» մեջ են։ Այսպես է բնութագրել ռուս-բրիտանական հարաբերությունները Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը, հայտնում է The Daily Mail-ը։

«Ռուսաստանը պատերազմ է վարում Մեծ Բրիտանիայի դեմ տարբեր մակարդակներում։ Մենք զով պատերազմի վիճակում ենք, բայց այնպիսի վիճակում, երբ Ռուսաստանն արտակարգ ակտիվ է բրիտանական  շահերին վնաս հասցնելու հարցում։ Մենք այս հարցում չենք կարող բարեսրտություն ցուցաբերել։ Մենք պետք է համոզվենք, որ մեր զինված ուժերը ռեսուրսներ ունեն դրա դեմ պայքարելու համար»,- ասել է նախարարը։

Ուիլյամսոնը վստահություն է հայտնել, որ ՌԴ-ն կդիմի ցանկացած քայլի, որը թույլ կտ սասանել Մեծ Բրիտանիայի եւ Արեւմուտքի շահերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ