News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եթե նախկինում Հայաստանում կար ավելի քան 900 համայնք, որոնք տարբեր հնարավորություններ ունեին, ապա հիմա՝ համայնքների խոշորացումից հետո, նրանց հնարավորությունները համեմատաբար հավասարվում են։ Այս մասին դեկտեմբերի 9-ին՝ Դիլիջանում ընթացող «ՀՀ համայնքների գիտաժողովի» ժամանակ, ասել է տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած խոշոր կամ խոշորացված համայնքում կարելի է գտնել գոնե մեկ մասնագետի, որն ի վիճակի կլինի տնտեսական ծրագրեր մշակել։

«Հիմա մենք դիմել ենք բոլոր համայնքապետերին, որպեսզի նրանք գտնեն այդ մասնագետներին, եւ մենք կօգնենք նրանց պոտենցիալի զարգացմանը»,- պարզաբանել է Կարապետյանը՝ հավելելով, որ հաջորդ տարի կանցկացվի ավելի քան 10 ուսուցողական դասընթաց, որպեսզի այդ մասնագետները կարողանան համայնքների տնտեսական զարգացման ռազմավարություն մշակել եւ ենթակառուցվածքների զարգացման առանձին ծրագրեր՝ բիզնեսի ու գյուղատնտեսության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ