News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միխայիլ Սաակաշվիլիի համախոհները սկսել են հավաքվել քննչական  մեկուսարանի մոտ։ Այստեղ արդեն մի քանի հարյուր մարդ կա,  նրանց մի մասը եկել է Գերագույն ռադայի մոտի վրանային ճամբարից։ Նրանք փակել են փողոցը եւ խարույկներով տակառներ տեղադրել, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։

Դեկտեմբերի 8-ի երեկոյան հայտնի էր դարձել Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալության մասին։ Նրան իր բնակարանից տեղափոխել են Ուկրաինայի անվտանգության ծառայության քննչական մեկուսարան։

Facebook սոցցանցի իր էջում Սաակաշվիլին գրել էր, որ անժամկետ հացադուլ է հայտարարում եւ կոչ էր արել իր կողմնակիցներին փողոց դուրս գալ՝ պահանջելով նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը։ Սաակաշվիլին Պորոշենկոյին վախեցած նախագահ էր անվանել, որը գողացել է Մայդանի հաղթանակը եւ դավաճանել իր ժողովրդին։

Ուկրաինայի հատուկ ծառայությունները Վրաստանի նախկին նախագահին ձերբակալել էին դեկտեմբերի 9-ի լույս գիշերը։ Դրանից 4 օր առաջ ցուցարարներին  հաջողվել էր նրան դուրս բերել ոստիկանական մեքենայի միջից։ Սաակաշվիլիին մեղադրում են քրեական կառույցներից աջակցություն ստանալու մեջ։ Դեկտեմբերի 11-ին Սաակաշվիլիի նկատմամբ կալանքի հարցով դատական որոշում է սպասվում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ