News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Բրանդենբուրգ դաշնային հողի ոչ մեծ բնակավայրը աճուրդում վաճառվել է 140 հազար եվրոյով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝հղում անելով Spiegel ամսագրին:

Նշվում է, որ 15 մարդով բնակեցված Ալվինե գյուղակը, որն ընդհանուր 16 հազար քառակուսի մետր մակերես է զբաղեցնում, աճուրդի է հանվել այն բանից հետո, երբ նախորդ սեփականատերը չի կարողացել վճարել վարձը: Բեռլինից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրի տարածքում գտնվում են մի քանի բնակելի տներ, որոնցից շատերը դատարկ են, ինրպես նաեւ ավտոմեքենայի տնակներ եւ օժանդակ կառույցներ:

Անանուն գնորդը հայտնել է, որ գյուղը հեռախոսով ձեռք բերելու ցանկություն ունի: Նրա մեկնարկային գինը կազմել է 125 հազար եվրո: Նոր սեփականատերը պարտավորվում է իր վրա վերցնել գյուղը պահելու բոլոր հոգսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ