News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրաքն Իրանի հետ Քիրքուքի նավթի հանքից նավթ արտահանելու մասին համաձայնագիր է կնքել։ Իրաքը հարեւան երկիր կմատակարարի օրական 30-60 հազար բարել նավթ, հայտնել է Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ Լաիբին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Համաձայնագիրը, որն այսօր ստորագրել է Իրաքի նավթային մարքեթինգային ընկերությունը իրանական կողմի հետ, նախատեսում է մինչեւ Իրանի Քերմանշահի նահանգ ցիստեռններով  իրաքյան  նավթ մատակարարել, իսկ Իրանը նույն ծավալով նավթ կմատակարարի Իրաքի հարավային նավահանգիստներ»,- պարզաբանել է Ալ Լաիբին։

Նա նշել է, որ Քիրքուքի հանքավայրից Իրան արտահանման ծավալները կարող են մեծանալ մինչեւ նավթատարի շինարարության ավարտը նավթային ավազանների օգտագործման դեպքում։

Ընկերության գլխավոր տնօրեն Ալա Ալ Յասիրին իր հերթին հայտնել է, որ այս համաձայնագիրը Իրաքի համար նավթի արտահանման նոր ուղի կապահովի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ