News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարները Կահիրեում ԱԳ նախարարների մակարդակով արտահերթ նիստում քննարկում են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը։ Պաղեստինի ԱԳ նախարարի խոսքով՝ Վաշինգթոնի այդ որոշումը ամենալուրջ հետեւանքներն է ունենալու քաղաքականության եւ անվտնագության ոլորտում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Ղեյտը հայտարարել է, որ այդ քայլի պատասխանը կարող են դառնալ համաարաբական ջանքերը՝ ուղղված Պաղեստին պետության ճանաչմանը։ «Խաղաղասեր հանրությանը կոչ ենք անում մերժել ԱՄՆ որոշումը եւ պաշտանել պաղեստինյան պետությունը եւ հաստատել Արեւելյան Երուսաղեմը դրա մայրաքաղաք ճանաչումը»,- ասել է ԱՊԼ գլխավոր քարտուղարը։

ԱՄՆ նախագահը չորեքշաբթի Սպիտակ տանը հայտարարել էր, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել Իսրայելի մայրաքաղաք եւ Պետդեպարտամենտին հանձնարարել էր սկսել Թել Ավիվից դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը։

Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա–իսրայելական հակամարտության առանցքային խնդիրներից է։ Իսրայելցիները 1967 թվականի պատերազմի ժամանակ զբաղեցրել էին քաղաքի արեւելյան հատվածը եւ պնդում են, որ Երուսաղեմը Իսրայելի միասնական եւ անբաժանելի մայրաքաղաքն է։ Պաղեստինցիները ցանկանում են քաղաքի արեւելյան հատվածը դարձնել իրենց պետության մայրաքաղաք։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ