News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արաբական երկրների լիգան  ԱՄՆ-ից պահանջել է վերանայել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը, ասվում է Կահիրեում ԱԵԼ-ի խորհրդի նիստում ընդունված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Խորհուրդն ԱՄՆ-ից պահանջել է Երուսաղեմի շուրջ որոշումը չեղարկել եւ միջազգային հանրության հետ Իսրայելին ստիպել կատարել ՄԱԿ-ի բանաձեւերը, դադարեցնել1967-ի հունիսի 4-ից զբաղեցրած արաբական ու պաղեստինյան տարածքների ապօրինի գրավումը», - ասվում է ԱԵԼ-ի հայտարարության մեջ: Արաբական երկրների կարծիքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը  «ոչինչ է»,  քանի որ խախտում է միջազգային իրավունքը եւ հակասում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերին:

«Այդ որոշումը ոչ մի օրինական հիմք չունի, այն միայն վնասում է խաղաղության հասնելու ջանքերին, մեծացնում է լարվածությունը, ավելի շատ ցասում է առաջացնում եւ ողջ Մերձավոր Արեւելքին սպառնում է ճնշումների անդունդն ընկնելով, արյունահեղությամբ ու անկայունությամբ»,- հայտարարել են արաբ նախարարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ