Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Եվրոպական Միությանը մեղադրել է վախկոտության եւ պաղեստինյան ահաբեկիչներին աջակցելու մեջ: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է «Ազատություն եւ ուղիղ ժողովրդավարություն» գիտաժողովի ժամանակ, հաղորդում է պրահյան České noviny կայքը:
«Վախկոտ Եվրոպական Միությունը անում է ամենայն հնարավորը, որ պրոպաղեստինյան ահաբեկչական շարժումն իշխի պրոիսրայելական շարժման վրա, որին ես պատկանում եմ», - ասել է նախագահը: Եվրամիությանն այդպիսի գնահատական Զեմանը տվել է վերջերս Պաղեստինի ազատագրման Ազգային ճակատից Լեյլի Հալեդի Եվրախորհրդարանի ելույթից հետո, որը Պաղեստինի ինքնավարության պայքարը համեմատել է Օսվենցիմում հրեաների ոչնչացման հետ:
«Երբեք այդպիսի հանդգնության մասին չեմ լսել»,- եզրափակել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ Չեխիայի նախագահն աջակցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ դեսպանատան Երուսաղեմ տեղափոխման նախաձեռնությունն ու հայտարարել, որ նաեւ Չեխիայի դեսպանատունը պետք է այդ քաղաքում գտնվի: