News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է մինչեւ 2017 թվականի վերջը երկրի տարածքում ամերիկյան հակահրթիռային Aegis Ashore պաշտպանության համակարգը տեղակայելու  մասին վերջնական որոշում ընդունել, հաղորդում է «Մայնիթի» ճապոնական թերթը:

Հրապարակման համաձայն՝ համապատասխան փաստաթուղթը կարող է դեկտեմբերի 19-ին կայանալիք կառավարության նիստում ընդունվել:

Ակնկալվում է, որ երկու Aegis Ashore համալիրները տեղակայվելու են Հյուսիսային Ակիտա եւ Կենտրոնական Յամագուտի նահանգներում՝ Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի հրաձգարաններում, որոնք կպաշտպանեն ողջ երկիրը հնարավոր հրթիռային հարձակումից:

Վարչապետ Սինձո Աբեի խոսքով՝ Ճապոնիան շահագրգռված է ամերիկյան հակահրթիռային համալիրներ Aegis Ashore-ի ձեռքբերմամբ, որոնք թույլ են տալիս հարվածել Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ