Գետեբորգում սինագոգը հրդեհելու փորձի կասկածանքով ոստիկանները ձերբակալել են երեք անձանց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Գետեբորգի ոստիկանությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 9-ի երեկոյան անհայտ անձինք Գետերբորգում հրեական համայնքի շենքի բակ մի քանի վառվող օբյեկտներ են նետել
«Ոստիկանությունը կանչվել էր հրեական համայնքի շենքի մոտ այն պատճառով, որ անհայտ անձինք շենքի բակ մի քանի վառվող օբյեկտներ էին նետել: Դեպքին ականատես էր եղել շուրջ տասը մարդ: Հրդեհը մարվել է, տուժածներ չկան», - նշվում է Գետերբորգի ոստիկանության հաղորդագրությունում:
Շվեդական TT լրատվական գործակալության տվյալներով՝ արտակարգ իրավիճակի ընթացքում սինագոգի շենքում 20 երիտասարդներ են եղել: