News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երևանում մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման նախագիծը բիզնես նպատակներ է հետապնդում: Այս մասին NEWS.am-ի հետ  զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը անդրադառնալով ՀՀ կառավարության որոշման նախագծին, համաձայն որի՝ Երևանում կստեղծվի մեկ միասնական առաջին ատյանի դատարան:

«Ես կարծում եմ, որ նախագծի նպատակը դատարանի շենքերի վաճառքն է, դրա համար են էս ամեն ինչը նախաձեռնել: Նպատակը նա է, որ քաղաքի ծայրամասերից մեկում, կամ գյուղական վայրերից մեկում մի հատ մեծ շենք կառուցեն, իսկ եղածներն էլ ծախեն»,-ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը հավելեց, որ մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման հիմնավորումները շատ գեղեցիկ են, սակայն իրականում այդքան էլ հույս չեն ներշնչում, քանի որ չեն կարող բովանդակային որեւէ փոփոխության բերել:

Նշենք, որ մեկ միասնական դատարանի ստեղծման մասին որոշման նախագիծը կառավարությունն իր հավանությանն է արժանացրել:

Արդարադատության նախարարը այս նախագիծը ներկայացնելիս որպես հիմնավորում է ներկայացրել  դատարանների  ծանրաբեռնվածությունը:

Տպել
Ամենաշատ