News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բիրմինգհեմ քաղաքի օդանավակայանը դեկտեմբերի 10-ին տասնյակ չվերթներ է չեղարկել առատ ձյան պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք նախկինի պես աշխատում ենք թռիչքուղու մաքրման վրա, բայց առատ ձյուն է տեղում: Մենք չվերթների գործողությունը կսկսենք անմիջապես, հենց որ այն անվտանգ լինի»,- ասվում է օդանավակայանի Twitter-ում: Ձյունն սկսել է տեղալ դեռ նախօրեից, դեկտեմբերի 8-ի երեկոյան օդանավակայանն առհասարակ չվերթներ չի ընդունել: Այս պահին չեղարկված են տասնյակ չվերթներ Անստերդամից, Էդինբուրգից եւ մեկ չվերթ Գերմանիայից:

Բիրմինգհեմի օդանավակայանը միջազգային օդանավակայան է եւ Մեծ Բրիտանիայում ծանրաբեռնվածությամբ համարվում է յոթերորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ