News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Միացյալ ազգային շարժումը» ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով «դադարեցնել քաղաքական հետապնդումը» Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ: Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ, որն «Ազգային շարժումը» տարածել էր քաղաքական խորհրդի նիստից հետո, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»:

«Իվանիշվիլիի իշխանությանը կոչ ենք անում լավ մտածել, հասկանալ ստեղծված բարդագույն իրավիճակը, որը նրա հակապետական գործունեության հետեւանք է: Դադարեցնել ոտնահարել պետության շահերը եւ դադարեցնել Վրաստանի երրորդ նախագահի քաղաքական հետապնդումները:

Հակառակ դեպքում իշխանությունները ողջ երկրի մասշտաբով բողոքներ կստանան: Այս պահից ի վեր սկսում ենք  քաղաքացիների ստորագրահավաք՝ պահանջելով դադարեցնել Միխայիլ Սաակաշվիլիի քաղաքական հետապնդումները: Ազատություն Միխայիլ Սաակաշվիլիին եւ բոլոր քաղբանտարկյալներին», - ասվում է  «Միացյալ ազգային շարժման» հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ