News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օդեսայի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի շարժում» կուսակցության նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ավելի քան հազար համախոհներ Կիեւի Շեւչենկո այգում «հրաժարականի երթ» են սկսել: Ինչպես հեռարձակում է NewsOne հեռուստաընկերությունը, կազմակերպված շարասյունով մարդիկ քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ վանկարկելով «Ուկրաինան ամեն ինչից վեր է», «Հեղափոխություն»:

Ավելի վաղ ցույցի կազմակերպիչ Իվան Սլոբոդնյակը հայտարարել է, որ իր հաշվարկներով ակցիային արդեն միացել է մոտ 10 հազար մարդ եւ թիվը գնալով մեծանում է: Նա նշել է, որ փորձեր է արվել ընդհատել միջոցառումը:

Հեռուստաընկերության թղթակիցը հավելել է, որ «հրաժարականի երթ»-ի մոտ ձեւավորվում է եւս մի շարասյուն: Ըստ նրա՝ այդ մարդիկ նույնպես իրենց համարում են «Նոր ուժերի շարժում» կուսակցության համախոհներ, սակայն «հրաժարականի երթ»-ի մասնակիցները նրանց հրահրիչներ են համարում:

Կիեւվի Ոստիկանության մամուլի քարտուղար  Օկսանա Բլիշչիկը NewsOne-ի եթերում հայտնել է, որ Կիեւի կենտրոնական հատվածում կարգուկանոն կապահովեն շուրջ հազար ոստիկան ու զինծառայող:

Սաակաշվիլին ձերբակալվել էր ուրբաթ երեկոյան, նրան մեղադրում են հանցագործություն կատարելու մեջ՝ նախատեսված Ուկրաինայի Քրեական Օրենսգրքի 256 հոդվածի 2 մասով՝ «Հանցավոր խմբի մասնակցություն»: Մեղադրող կողմը մտադիր է խնդրել դատարանին Սաակաշվիլիի համար խափանման միջոց ընտրել տնային կալանքը՝ էլեկտրոնային թեւակապի կրումով:

Ներկա պահին դատախազները նախապատրաստում են համապատասխան փաստաթղթերը դատարանի համար, որը կորոշի Սաակաշվիլիի խափանման միջոց ընտրելու օրն ու ժամը: Դեկտեմբերի 8-ի գիշերը քաղաքական գործիչն անժամկետ հացադուլ է հայտարարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ