News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գյումրու բրենդը կօգնի դիրքավորել Գյումրին աշխարհի քարտեզի վրա թե´ տեղացիների, թե´ օտարերկրացիների ընկալման տեսանկյունից։ Այս մասին դեկտեմբերի 9-ին, Գյումրու բրենդը ներկայացնելիս նշեց Գյումրու բրենդավորման ծրագրի ղեկավար, Deem Communications PR եւ մարքեթինգային ընկերության ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը՝ միաժամանակ կարեւորելով համատեղ աշխատանքը, որպեսզի մշակված բրենդը նպաստի քաղաքի կայուն տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացմանը:

Նրա համոզմամբ՝ քաղաքը այսօր տառապում է, մարզը ամենաղքատն է, «եւ եթե հայտարարենք, որ Գյումրիին բրենդ պետք չէ, քայլեր չանենք քաղաքը փոխելու ուղղությամբ, ոչինչի չենք հասնի։ Այսօր աշխարհում միտում կա, որ ամեն քաղաք իր բրենդն ունենա։ Եթե կան մարդիկ, ովքեր չեն ուզում օգտագործել ներկայացված բրենդը, ոչ ոք դա նրանց չի ստիպում»։

Րաֆֆի Նիզիբլյանի կարծիքով՝ ի թիվս այլ խորհրդանիշների, Գյումրին ներկայացնելիս պետք է օգտագործել չեմպիոններով հարուստ լինելու հանգամանքը։ Քաղաքի բրենդավորման մեջ, Րաֆֆի Նիզիբլյանի հավաստմամբ, կարեւոր է նաեւ հումորի օգտագործումը, քանի որ Գյումրին հումորի քաղաք է:

Նշենք, որ բրենդը ներկայացնում է լատինատառ G տառ, որը բաղկացած է աղյուսակներից եւ ունի սեւ, կարմիր եւ նարնջագույն երանգներ: Սեւն ամրությունն ու ուժն է, կարմիրը՝ գյումրեցու էմոցիոնալ բնավորությունը, նարնջագույնը՝ էներգիա, արեւ է խորհրդանշում: Որպես կարգախոս ընտրվել է «Տաղանդը աչք կծակե» խոսքերը:

Տպել
Ամենաշատ