News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի Հնությունների նախարարությունը առաջին անգամ ցուցադրել  է Լուքսորի տարածքում Դրա Աբու էլ Նագայի երկու՝ նախկինում չուսումնասիրված դամբարաններում հայտնաբերված գտածոները:

Այս մասին հաղորդում է BBC-ն:

Գտածոների մեջ ենթադրաբար բարձրաստիճան պաշտոնյայի մումիա է:

 Նրա ինքնությունը չի հաստատվել, սակայն նախարարության ներակյացուցիչների խոսքով՝ կան երկու վարկածներ: Մումիան կարող է Ջեխուտի Մես անունով մարդու պատկանել (այն գրված է դամբարանի պատերից մեկի վրա) կամ Մաատի անունով գրագրին (նրա եւ նրա կնոջ անունը նույնպես նշված են դամբարանում):

Դամբարանում նաեւ հայտնաբերվել են փայտե դիմակներ, կավե ամաններ եւ այլ առարկաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ